Երեխայի զարգացումը և սնուցումը ըստ ամիսների և տարիների
7-11 տարեկան երեխաների սնուցումը
Նրանք արդեն դպրոցականներ են։ Նրանց օրաբաժնի ծավալը կարող է հասնել 2 լիտրի։ Կալորիականության բաշխումը կախված է երեխայի ուսման և կյանքի ռեժիմից։
Առաջին հերթափոխում սովորող երեխաները նախաճաշում են տանը` ստանալով սննդի կալորիականության 25%-ը, երկրորդ նախաճաշը դպրոցում է, այն կազմում է կալորիաբաժնի 20%-ը, ճաշում են տանը կամ դպրոցական ճաշարանում, եթե մնում են երկարօրյա։ Ճաշը պետք է բաղկացած լինի անպայման 3 ճաշատեսակից և կազմի կալորիաժի 35-40%-ը։ Ընթրիքը կազմում է 20%: Երկրորդ հերթափոխում սովորող երեխաները ճաշում են տանը ժամը 12-1230-ին և դպրոցում ստանում են ետճաշիկ՝ կալորիաժի 15-20%-ի սահմաններում։
Օրաբաժնի մեջ մտնող սննդանյութերը և ճաշատեսակները այս տարիքային խմբում նման են մեծերի օրաբաժնին, սակայն նրանց ճաշացանկում չի թույլատրվում խոզի և ոչխարի մսից պատրաստված, կծու, թթու կերակուրների օգտագործումը։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել երեխաների օրաբաժնում կաթի և կաթնամթերքի բավարար քանակի վրա, որը պետք է կազմի 550 մլ։ Սպիտակուցների ընդհանուր քանակը 80 գ է, որի 48 գ-ը կենդանական ծագման, ճարպը՝ 80 գ, ածխաջրերը՝ 320–350 գ, ընդհանուր կալորիականությունը՝ 2800 կկալ։
25.06.2010 Կարդացեք նաև
Կրծքի կաթի լավ արտադրման և լավագույն բաղադրությունն ապահովելու համար մեծ նշանակություն ունի հղի և կերակրող կնոջ սննդի ճիշտ կազմակերպումը։ Հղիության առաջին կեսում սպիտակուցի պահանջն օրական կազմում է 1,5 գ` ոչ պակաս...
12.08.2011 Որքան փոքր է կշռում նորածինը ծնվելիս, այնքան ինտենսիվ է ընթանում կյանքի առաջին տարում նրա մարմնի զանգվածի ավելացումը։ Անհասության բոլոր աստիճանների երեխաների հասակի ամենամսյա աճը կյանքի առաջին տարում կազմում է միջին...
Նորածին երեխաների համար ամենաֆիզիոլոգիական սնունդը կրծքի կաթն է։ Այն օրգանիզմն ապահովում է կառուցվածքային և էներգետիկ նյութերով, նպաստում է իմունիտետի ձևավորմանը, աղիների նորմալ միկրոֆլորայի առաջացմանը...
09.08.2011 Երեխան քնած ժամանակ պահպանում է ներարգանդային դիրքը (ոտքերն ու ձեռքերը ծալված են, սեղմված դաստակները մոտեցված են դեմքին)։ Սկսած երրորդ շաբաթից՝ արթնանալու ժամանակ ձգվում է (ուղղվում է)։ Ուժեղ սեղմում է ափում դրվող մատը, այսինքն՝ գործում է...
Առողջ նորածին երեխաներին (ըստ Ապգարի սանդղակի 8-10 նիշ գնահատականով) հակացուցումների բացակայության դեպքում, անհրաժեշտ է կրծքով կերակրել ծնվելուց 6-12 ժամ հետո` անկախ կաթի առկայությունից։ Կրծքով վաղ կերակրելը ուժեղ գրգռիչ է կաթի ավելի շուտ...
03.08.2011 Վերջույթների ծալիչների բարձր լարումը պահպանվում է, չնայած վերին վերջույթներում այն արդեն թույլ է արտահայտված։ Բարձրանում է տարածիչ մկանների տոնուսը, աճում է ակտիվ շարժումների ծավալը։ Որովայնի և կողքի վրա պառկելու դեպքում գլուխը...
Խառը և արհեստական սնուցում նշանակվում է միայն օբյեկտիվ ցուցումների առկայության դեպքում։ Այդ հարցը սկզբունքային լուծում է պահանջում հատկապես նորածնային շրջանի երեխաների համար։ Միաժամանակ հարկավոր է նշել, որ կրծքի...
28.07.2011 Անգնահատելի է սնուցման նշանակությունը երեխաների կյանքի առաջին տարում, երբ առկա են նրանց աճի ինտենսիվ պրոցեսները, բազմաթիվ օրգանների ու համակարգերի ձևավորումն ու կատարելագործումը...
26.07.2011 Որովայնի վրա պառկած վիճակում հենվում է նախաբազուկներին, վստահ բարձրացնում և լավ պահում է գլուխը, ուսագոտին։ Օգնելիս նստում է, շրջվում է մեջքից կողքի վրա։ Ձեռքերի ծալիչների գերլարման վերացման ձետ ձեռքերի...
Վերանում է ստորին վերջույթների ծալիչների ֆիզիոլոգիական գերլարումը։ Որովայնի վրա պառկած երեխան` հենվելով նախաբազուկներին, երկար ժամանակ պահում է գլուխը և ուսագոտին։ Ոտքերն այդ դեպքում ձգված են լինում...
Չորս ամսականից մեծ երեխաների սնուցումը։ Երեխայի աճին զուգընթաց կրծքի կաթը դադարում է բավարարել աճող օրգանիզմի պահանջները, եթե նույնիսկ երեխային տալիս են հավելյալ սնունդ։ Այդ պատճառով էլ, անկախ մոր կաթի...
28.05.2011 Չորս ամսականից մեծ երեխայի աճին զուգընթաց կրծքի կաթը դադարում է բավարարել աճող օրգանիզմի պահանջները: Այդ պատճառով, անկախ մոր կաթի քանակությունից, 4,5-5 ամսականից երեխան պետք է ստանա հավելյալ սնուցում...
26.05.2011 Ակտիվ և ճիշտ շարժումներով մեջքից շրջվում Է որովայնի վրա։ Ուղղված ձեռքերի ափերին հենվելով, բարձրացնելով գլուխը և ուսագոտին, երկար պառկում Է որովայնի վրա և հետևում իր առջև եղած խաղալիքների տեղաշարժերին...
Որովայնից ազատ շրջվում Է մեջքի վրա։ Տեղափոխելով ձեռքերը («ձգվելով») և փոքր-ինչ սողալով որովայնի վրա՝ առանց ոտքերի օգնության, տեղաշարժվում Է խաղահարթակում։ Թևատակերից բռնելիս՝ ոտքերով ինքնուրույն...
Որովայնի վրա պառկած դիրքից, ձեռքերի և ծնկների օգնությամբ բարձրանում Է, չորեքթաթ կանգնում և ճոճվում։ Կարճ ժամանակով, առանց օգնության, նստում Է։ Ուտելու ժամանակ ինքն Է վերցնում կերակրաշիշը և տանում բերանը...
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ